PDA

View Full Version : Համայնքի տնտեսական գործունեությունը


David
07.12.2009, 14:41
ինչպես գիտենք, հհ քաղաքացիական օրենսգքի 72-րդ հոդվածի 6-րդ կետով տեղական ինքնակառավարման մարմիններին արգելվում է հանդես գալ որպես տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների մասնակիցներ,
սակայն, միևնույն ժամանակ, ըստ "տեղական ինքնակառավարման մասին" հհ օրենքի 52-րդ հոդվածի`
համայնքը, իր լիազորությունների իրականացման նպատակով, համայնքի ավագանու որոշմամբ կարող է ստեղծել բյուջետային հիմնարկներ, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:
համայնքային հիմնարկները և կազմակերպությունները կարող են լինել`
1) բյուջետային հիմնարկներ.
2) առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք ամբողջությամբ պատկանում են համայնքին.
3) առևտրային կազմակերպություններ, որոնցում համայնքը մասնակի սեփականատեր է:

ինչ եք կարծում, պետք է արդյոք թույլ տալ, որպեսզի համայնքը զբաղվի տնտեսական գործունեությամբ` ստեղծելով առևտրային կազմակերպություններ, թե պետք է արգելել` օրենքների այս անհամապատասխանությունը լուծելով հօգուտ քաղաքացիական օրենսգրքի:

Karen
08.12.2009, 13:25
Կարծում եմ սահմանափակ ոլորտներում (ՏԻՄ պարտադիր լիազորությունների շրջանակներում) դրա անհրաժեշտությունը կա: Չնայած գերակայողի վտանգը միշտ էլ կա: Իսկ ինչ է ասում միջազգային փորձը?